ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի
շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի
համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր,
Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:
1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:
1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:
1920 - հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:
1921 – Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Ախալքալաքն ու համանուն
գավառը անցել են Վրաստանին:
1944 – ծնվել է հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:
1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):
1961 - վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:
2006 - Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին
վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անվամբ և
սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:
2007 - Շրի Lանկայի գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի
կենդանաբանական այգուն:
2012 - Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում դադարեցվել են
բեռնափոխադրումները Հայաստան:
2018 - «Արժեքների հեղափոխության» փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը համաներմամբ
ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ 
2019 - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության
նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը՝ պատճառը
նախարարության մի շարք որոշումներ, մասնավորապես բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց
պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կատաղի մարտեր են ընթացել Շուշիում և
մերձակայքում, հայկական կողմին հաջողվել է չեզոքացնել քաղաք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն
խմբերին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1494 – ծնվել է օսմանյան 10-րդ սուլթան Սուլեյման 1-ինը:
1772 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել
ծովամարտ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև:
1814 - ծնվել է բելգիացի երաժշտական գործիքների ստեղծող Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսաֆոնը:
1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:
1860 - Միացյալ նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:
1851 - ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն, որը հանդիսանում է Dow Jones & Co
ընկերության համահիմնադիր և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակ:
1858 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ-կարուկատուրիստ Կարան դը Աշը (իսկական անունը էմմանուել
Պուարե):
1861 – ծնվել է կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:
1869 – տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:

1887 — հիմնադրվել է շոտլանդական «Սելտիկ» ֆուտբոլային ակումբը:
1893 – վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր
Չայկովսկին:
1913 - Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա
Գանդին:
1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ
Վատուտինի գլխավորությամբ վերագրավել են Կիևը:
1967 - շահագործման է հանձնվել ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կլասիֆիկացիայի Ռազմածովային ուժերի
ստրատեգիական նշանակության ստորջրյա հրթիռային առաջին սուզանավը:
1973 – ծնվել է վրացի քաղաքական և ռազմական գործիչ Իրակլի Օքրուաշվիլին:
1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:
1995 — լույս է տեսել «Queen» խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:
2004 — Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:
2005 - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական
արդյունքների համաձայն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող
«Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը:
2012 - Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվել է Միացյալ նահանգների նախագահ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular