ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները Միութենական պետության գերագույն պետական խորհրդի նիստում հավանություն են տվել միության 28 ծրագրին և ստորագրել են համապատասխան փաստաթուղթը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն նման որոշում կայացրեց` քաղաքագետն ասաց․ «Հանգամանքների բերումով ստացվեց այս ամենը: Հիշենք, որ 2020 թվականին Բելառուսում ներքին լարումները, որոնք վիճարկում էին Լուկաշենկոյի լեգիտիմությունը, և այդ գործընթացում Լուկաշենկոյին օգնության հասավ Ռուսաստանի նախագահը, որն օգնեց Լուկաշենկոյին, ըստ էության, պահել իշխանությունը: Կարծում եմ, որ այս Միութենական պետության մասին պայմանագրի ստորագրումը Պուտինի՝ ժամանակին արած օգնության փոխհատուցումն է Լուկաշենկոյի կողմից»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանը և՞ս այս սցենարն է սպասում` քաղաքագետն ասաց․ «Ամեն բան կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան է հակված պաշտպանելու իր ինքնիշխանությունը, որովհետև եթե թուլանա այն, բնականաբար, նման առաջարկներ լինելու են՝ որպես փրկության հնարավորություն: Եթե չենք ուզում այդ սցենարին բախվել, հնարավորինս մեր ինքնիշխանությունը պետք է պաշտպանենք, որը բացառապես հնարավոր է արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու միջոցով, ինչը չարեց Լուկաշենկոն ու արդյունքում ստացավ նման առաջարկ: Հուսամ, որ մենք այդ սցենարին նախապես հակված չենք, որ ներքաղաքական իրողությունները այդ ուղղությամբ զարգանան, այլ ավելի շատ հակված ենք մեր ինքնիշխանությունն ու ինքնուրույն պետականությունը զարգացնելու՝ ոչ միութենական տրամաբանությամբ»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular