ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանյե Ուեսթը մազերը դեղնա-վարդագույն է ներկել. ֆոտո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանյե Ուեսթը մազերը դեղնա-վարդագույն է ներկել: 39-ամյա ռեփերը շարունակում է փորձարկումներ անել իր արտաքին տեսքի վրա:

Քիմի մոր՝ Քրիս Ջեների սուրբծննդյան երեկույթից հետո երաժշտին նորից «բռնացրել» են առանց կնոջ:

Քանյեն վերջերս, կարծես, հաճախ է Լոս Անջելեսի կինոթատրոններ այցելում: Այս անգամ էլ, ըստ Hollywood Life-ի, մի քանի ժամ առաջ ռեփերին նկատել են կինոթատրոնից մենակ դուրս գալիս:

Եվ այս անգամ՝ նոր գունավորմամբ մազերով:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Քիմն ու Քանյեն դստեր՝ Նորթի հետ Լոս Անջելեսում «Щелкунчик» բալետն են դիտել:

Լուրեր էին տարածվել, որ Քիմը Ուեսթին արգելել է ներկա գտնվել Քարդաշյանների ավանդական սուրբծննդյան երեկույթին:

Ռեալիթի շոուի 36-ամյա աստղի ներկայացուցիչը հայտարարել է, որ Քիմը հերքել է այդ լուրերը:

«Բացարձակ անհեթեթություն է, Քանյեն ներկա է եղել երեկույթին, բայց խուսափել է տեսախցիկներից: Քիմն ու Քանյեն մտադիր չեն բաժանվել»,- նշել է աղբյուրը:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular