ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Նախարարը ողջունել է պատվաստումային արշավը՝ կոչ անելով հայրենակիցներին օր առաջ պատվաստվել:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հատկապես կանանց դերը համավարակի դեմ պայքարում:

«Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը: Խնդրում եմ, եկե՛ք մենք հսկենք, հո՛գ տանենք, որ տանից դուրս գալիս ընտանիքի անդամները դիմակ կրեն. սա պաշտպանիչ ևս մեկ շերտ է, որը պատվաստումներին զուգահեռ կօգնի կոտրել վարակի ալիքը»,-նշել է նախարարը:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել նմանատիպ պատվաստումային արշավները` ընդգծելով, որ վերջին շրջանում թափ առած պատվաստումային ակտիվությունն անհնար է չնկատել։

«Շատ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք մարդկանց ցույց են տալիս պատվաստման կարևորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում պատվաստումային գործընթացն ակտիվանում է, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ այս համավարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում երկրները պետք է սոլիդարություն դրսևորեն։

Հիշեցնենք, որ պատվաստանյութերի համար բանակցությունների և ձեռքբերման հարցում Լիտվան մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին։

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular