ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը․ Սուրեն Պապիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ-ից տեղկացնում են, որ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Օրակարգը հաստատելուց հետո Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախագահի ընտրության հարցը:

Ելույթում նշել եմ, որ կարող եմ և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում՝ փաստելով, որ ինձ համար մեծագույն պատիվ է ստանձնել այս պաշտոնը:

Այնուհետև պատասխանել եմ ՀԽ անդամների հնչեցրած բոլոր հարցերին և քվեարկությամբ ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ նաև որոշել է հայտարարել ռեկտորի պաշտոնի համար նոր մրցույթ, որը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular