ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական դասագրքերում պատմական փաստերը կեղծված են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infoteka24.ru-ն գրում է, որ պատմության կեղծումը ժամանակակից ադրբեջանական պատմագրության հիմնական խնդիրն է։ Պատմության բոլոր դասագրքերը և Ադրբեջանի ապագա պատմաբանների աշխատությունները լցված են հակագիտական ​​տեղեկություններով։ Մասնավորապես, ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբոգում հրապարակել է 7-րդ դասարանի ադրբեջանական «Ղարաբաղի պատմություն» դասագրքից Առաջին համաշխարհային պատերազմի պարբերությունից հատված։

Ձեռնարկը ասում է. «Ռուսաստանի կողմից ստեղծված և զինված հայկական ավազակախմբերը ցեղասպանություն են իրականացրել խաղաղ մուսուլման բնակչության նկատմամբ։ Հարյուր հազարավոր հայեր տեղափոխվել են  հնագույն ադրբեջանական հողեր՝ Երևան, Գյանջա, Բաքու»։

Հատկանշական է այն, թե ի՞նչ է ստացել ադրբեջանցի «պատմաբաններից» Ռուսաստանը, որն ի վերջո առանցքային դեր է խաղացել 1921 թվականին Ղարաբաղը նորաստեղծ Ադրբեջանի կազմում ընդգրկելու գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular