ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչու թռչող սարքի հարձակման արձագանքը. Թուրքիային չի կարելի մեղադրել դրա համար. (Haber7, Թուրքիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inosmi.ru-ն գրում է, որ Թորքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Նախարար Չավուշօղլուն պատասխանել է Ուկրաինայի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ քննադատություններին։ Նա հայտարարություններ է արել թուրքական և ռուսական լրատվամիջոցների համար։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Ուկրաինայի կողմից օգտագործվող գրոհային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կարող են արտադրվել Թուրքիայում, բայց դրանք օգտագործվում են Ուկրաինայի կողմից, ուստի Թուրքիային չի կարելի մեղադրել այդ իրավիճակի համար։

«Դրա համար Թուրքիային չի կարելի մեղադրել. - Դոնբասում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին ռուս թղթակցի հարցին պատասխանել է Չավուշօղլուն,- եթե ​​մի երկիր մեզանից զենք է գնում, այն դադարում է թուրքական լինելուց։ Հնարավոր է, որ այն արտադրվել է Թուրքիայում, բայց այն պատկանում է Ուկրաինային։ Դրա համար Թուրքիային չի կարելի մեղադրել»։ Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարելիս Թուրքիան բախվում է նաև տարբեր երկրների տարբեր զենքերի, և  Ուկրաինան ևս պետք է դադարի օգտագործել Թորքիայի անունը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular