ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տաշիր պիցցայում» թու նավորումներից հետո Խաչատուր Սուքիասյանի խնամի Արամչոն «Տաշիր գրուպին» առաջարկ է արել, որ… Ոսկան Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոսկան Սարգսյանն իր էջում գրել է. « Տաշիր պիցցայում» թունավորումների պատճառը պիտի բացահայտվի ու հրապարակվի։ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված ու «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հիվանդանալու ընդհանուր դեպքերի թիվը 122 է, որոնցից 21-ը մինչև տասնութ տարեկան են: Բուժառուներից վեցի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար:

Տելեգրամի օգտատետերից մեկը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուիքասյանին է պատկանում «Դոկա պիցցան», «Տաշիր պիցցայում» թունավորումներից հետո Խաչատուր Սուքիասյանի խնամին՝ Արամչոն « Տաշիր գրուպին» առաջարկ է արել՝ ձեր ցանցը պայթեց, ոչ ոք ձեր մոտ չի մտնի հաց ուտելու, իմ ասած գնով ՀՀ-ի ձեր ցանցը վաճառեք, ռեբրենդինգ անեմ «Դոկա պիցցա» և սկսեմ աշխատեցնել:

Օգտատերը նաև կասկած է հաղորդել, որ «Տաշիր պիցցայում» տեղի ունեցածը կարող էր անբարեխիղճ մրցակցության հետևանք լինել։ «Տաշիր պիցցայում» թունավորումների հետ կապված պետական իրավասու մարմինները պիտի քննության անեն, դրանց արդյունքները հրապարակվեն։ Տառապանքս փորձ ունի, 2020 թվականի սեպտեմբերին տասնյոթ 

քաղաքացի մա հացավ ալկոհոլային թունավորումից, 2 քաղաքացի կուրացավ: Մարդկանց տարբեր խմբեր անկայտ ծագման օղի էին առել՝ մեթիլ սպիրտի պարունակությամբ, որը նրանց ծախել են իբրև սովորական օղի: Այս գործով կալանավորվածներ եղան, բայց հետո քրեական գործը ծածկադմփոց արեցին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular