ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստել և մոլորեցնել հանրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստել և մոլորեցնել հանրությանը երեք երկրների ղեկավարների հանդիպման և հնարավոր փաստաթղթի կնքման հարցում։ Շաբաթներ շարունակ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա իշխանության տարբեր ներկայացուցիչներ թութակի պես կրկնում են նույն արտահայտությունը, թե նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում չի լինելու։ Հատկապես ընդդիմության հանրահավաքների ֆոնին նրանց այս անհանգիստ և ջղաձիգ վիճակը լիովին հասկանալի է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարեց, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է հաջորդ շաբաթ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Այո', իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն պատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է նա։

Պեսկովի հայտարարությունից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը, իսկ հարցազրույցի տեսաանոնսում կրկնել էր․ «Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա»։

Անհնար է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ այդ հանդիպումից։ Իրականում, նա շարունակում է պնդել նոյեմբերի 9-ի հանգամանքի վրա՝ այդկերպ փնթի ձևով խաբելով հանրությանը և փորձելով խափանել ընդդիմության հանրահավաքները։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին միայն հաջողվել է հանդիպման օրը փոխել, թեև առանձնապես մեծ տարբերություն չկա, նոյեմբերի 9-ի՞ն, թե՞ 11-ին կլինի հանդիպումը, դեմ առ դե՞մ, թե՞ տեսակապի միջոցով։ Փաստն այն է, որ Հայաստանի ղեկին այսօր ստախոս և անինքնասեր իշխանություն է, որը, հանուն իր իշխանության պահպանման, պատրաստ է ամենավատ գործարքները կնքել թշնամու հետ։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular