ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իռլանդացի վիրաբույժը մարդու մարմնում նոր օրգան է հայտնաբերել. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իռլանդիայի Լիմերիկի համալսարանի վիրաբույժ Քելվին Քոֆֆին առաջարկել է մարսողական համակարգի մի մասը դասակարգել որպես առանձին օրգան եւ դրան նվիրել գիտության առանձին բաժին։ Նրա կարծիքով, ավելի քան հարյուր տարի միջընդերքը սխալմամբ համարվել է որովայնի խոռոչի մաս, որը բաղկացած է մի քանի առանձին դրվագներից, այնինչ միջընդերքը իրականում առանձին երկարավուն օրգան է։ Վիրաբույժը շեշտել է, թե գաստրոէնթերոլոգիայի եւ կոլոպրոկտոլոգիայի նման միջընդերքի պաթոլոգիան պետք է դառնա բժշկական ուսումնասիրության նույնպիսի առանձին դաշտ։

Պրոֆեսոր Քոֆֆին ուսումնասիրությունների ընթացքում բացահայտել է, որ միջընդերքի բոլոր մասերը իրականում կապված են իրար եւ ձեւավորում են առանձին երկարավուն օրգան։ Նա նշել է, որ եթե բժիշկները դիտարկեն միջընդերքը որպես օրգան եւ զբաղվեն դրա ուսումնասիրությամբ, ապա արդյունքում այն կարող է բարձրացնել հիվանդների կյանքի որակը՝ նվազեցնելով բարդությունների քանակը եւ օգնելով հիվանդներին շուտ ապաքինվել։ 

Բժշկի խոսքով, այն բանից հետո, երբ կբացահայտվեն միջընդերքի անատոմիայի նրբությունները եւ կուսումնասիրվի դրա կառուցվածքը, հաջորդ փուլում պետք է ուսումնասիրվեն դրա գործառույթները։ Եթե գիտությունը հասկանա՝ ինչպես է գործում միջընդերքը, բժիշկները կկարողանան նույնականացնել այս օրգանի պաթոլոգիաները եւ բուժել դրանք։ Պրոֆեսոր Քոֆֆին հավելել է, թե միջընդերքի ուսումնասիրությունը բժշկության նոր ճյուղ կդառնա։

Հաղորդվում է, որ բժշկական բուհերի ծրագրում համապատասխան փոփոխություններ կկատարվեն արդեն այս տարվա ընթացքում։ Միջընդերքի՝ որպես նոր օրգանի դասակարգումը արդեն ներառվել է ամենահեղինակավոր դասագրքերից մեկի՝ «Գրեյի անատոմիայի» մեջ։

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular