ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ-ից հետո հերթը հասավ Գիտությունների ազգային ակադեմիային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության գալուց հետո նախ գրավեց ԵՊՀ-ն։ Հովիկ Հովհաննիսյանին նշանակեցին ռեկտոր իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ Սուրեն Պապիկյանը։ ԵՊՀ-ն գրավելուց հետո պարզվում է՝ հիմա էլ հերթը հասել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Նրանք որոշել են երկու կարևոր փոփոխություն կատարել ակադեմիայում։

Առաջինը կադրային փոփոխությունն է, քանի որ կարծում են, որ տարիքով մեծ աշխատողները այսօր արդեն որևէ օգուտ չեն տալիս գիտությանը, և աշխարհի մի շարք երկրներում էլ այսօր այդպիսի փոփոխություններ են, քանի որ ակադեմիան հասարակական կազմակերպություն է, և գիտությունը հիմնականում համալսարաններում է։

Եվ երկրորդ փոփոխությունն այն է, որ կառավարությունը գիտակցում է, որ ակադեմիայում կրկին Ռադիկ Մարտիրոսյանն է, չնայած նա ի պաշտոնե ակադեմիայի ղեկավարի գլխավոր խորհրդականն է, բայց կառավարությունը գիտի՝ ակադեմիայի ղեկավարը Ռադիկ Մարտիրոսյանի կողմից բերված է և առանց Ռադիկ Մարտիրոսյանի ոչինչ չի անում։ Այս փոփոխությամբ կառավարությունը ուզում է նաև վերջին թելերը կտրել ակադեմիայի և Ռադիկ Մարտիրոսյանի միջև՝ ակադեմիան դարձնելով հասարակական կազմակերպություն և ի պաշտոնե վերջնականապես ազատել Ռադիկ Մարտիրոսյանին՝ հաշվի առնելով նաև նրա տարիքը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular