ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար նավն ու ականակիրը ժամանել են Վրաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney  նավը և Porter ականակիրը մտել են Բաթումի նավահանգիստ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում ԱՄՆ դեսպանությանը:

«Բարի գալուստ, Mount Whitney և Porter: Հինգ տարի անց ԱՄՆ ՌԶՈւ Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney-ն վերադարձել է Վրաստան: Mount Whitney-ի համար սա ծանոթ նավատորմ է, այն արդեն հինգ անգամ եղել է այստեղ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ներկա պահին Սև ծովում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ, որոնց գործողություններին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը: ԱՄՆ Վեցերորդ նավատորմից ավելի վաղ հայտնել էին, որ նավերն ուղևորվում են Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular