ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտություն կրեց ոչ թե բանակը, այլ պետությունը, պետական կառավարման ցածր մակարդակը. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այս մեկ տարվա ընթացքում այսօրվա իշխանությունները գնահատանքի չեն արժանացրել այն իրողությունները, որոնք այսօր կատարվում են Հայաստանում»,- այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են պարտության բեռը գցել ուրիշների վրա, այդ թվում նախկինների, բանակի վրա՝ ասելով, թե ձախողել ենք բանակաշինությունը։

«Բանակը մեր և ձեր միջոցներով է կառուցվել, հայ ժողովրդի ծոցից է դուրս եկել բանակը, և այն երբևիցե անձեռնմխելի չի եղել։ Բանակը մշտապես գտնվել է վերահսկողության ներքո։ Ձեր որդիների կերպարով սեփական դեսպանն եք ունեցել բանակում և տեսել եք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բանակը կառուցվել, զարգացել է, կարողացել է Արցախ ազատագրել, ՀՀ սահմաններն անառիկ պահել, և Հայաստան-Արցախ անվտանգային հզոր միջավայր ձևավորել։ Այս իշխանություններն են բանակը քանդել, ամեն օր հարվածել բանակին՝ կադրային փոփոխություններով, Պաշտպանության նախարարի, ԳՇ պետի և այլ հրամանատարների արագ փոփոխություններով։ Այդ է պատճառներից մեկը, որ այս պատերազմում պարտություն կրեցինք։ Պարտություն կրեց ոչ թե բանակը, այլ պետությունը, պետական կառավարման ցածր մակարդակը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular