ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների այս դրսևորումները մենք չենք տեսնի ոչ մի այլ պետության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում խոսելով սահմանային իրավիճակի մասին և դրա վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանի գործողություններից ու հայտարարություններից, ասել էր, որ Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են և մի քանի ամիս անց ՔՊ-ն առաջադրելու է ՄԻՊ իր թեկնածուին։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ԱԽ քարտուղարի այս հայտարարությանը, նշեց՝ այդ ամենը վերին աստիճանի հետամնաց անձանց և հետամնաց խմբի նշան է․«Թող ինձ բոլորը ներեն, բայց այդպես է։ Իշխանությունների այս դրսևորումները մենք չենք տեսնի ոչ մի այլ պետության մեջ։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, ցանկացած մարդ ինչ-որ ոլորտում ունենում է տաղանդ, ո՛չ այն ոլորտը, որտեղ Արմեն Գրիգորյանը պաշտոն է զբաղեցնում, և ո՛չ էլ այն ոլորտը, որի մասին ինքը խոսում է (խոսքը Մարդու իրավունքներին է վերաբերում), չի դրսևորվում Արմեն Գրիգորյանի տաղանդը։ Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանն իր տաղանդի համար պետք է այլ ոլորտներ փնտրի։ ԱԽ քարտուղարի ասածները վերին աստիճանի ցածր մակարդակի են, բացարձակապես չունենալով պատկերացում, թե ինչ է քաղաքական հայտարարությունը, Արմեն Գրիգորյանը խոսում է նրա մասին, ինչը ՄԻՊ-ն անում է։ Բոլորովին պատահական չեմ համարում, որ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Արման Թաթոյանն իր բոլոր հայտարարություներով, իր ոսկերչական հմտություններով կարողացել է ամբողջովին մնալ Մարդու իրավունքների պաշտպանության դաշտում և որևէ մեկ անգամ հավակնություն չի ունեցել հայտնվել իշխանությունում։ Այս ամենը հիացմունքի արժանի աշխատանք է»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular