ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահ եղեք, սրանց մենք վռնդելու ենք՝ կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող քաղաքական խմբակը իշխանության գալիս խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց փոխարենը ստացել ենք գների թռիչքաձև աճ, խոստացել էին անզիջում պայքար օլիգարխիայի և մենաշնորհների դեմ, բայց ստացել ենք նոր մենաշնորհների ձևավորում և նոր օլիգարխիաների կայացում, խոստացել էին բարգավաճում, ներդրումներ, բայց ստացել ենք աղքատության թռիչքաձև աճ, խոստացել են ներգաղթ, ստացել ենք՝ արտագաղթի թռիչքաձև աճ, խոստացել են կոռուպցիայի և թալանի դեմ պայքար, բայց այսօր թալանի առաջատարներն են:

Մտել են ձեր բոլորի գրպանը, փող են աշխատում, փող են դիզում՝ գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, հիվանդների վրա, մահերի վրա, քերթում են՝ինչ հնարավոր է քերթել: Ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և հարց ուղղեց հանրահավաքի մասնակիցներին.

«Արդյո՞ք մենք պատրաստ ենք այս ամենը հանդուրժել, արդյո՞ք պատրաստ ենք ընդունել, որ Հայաստանում թռիչքաձև աճ է ունենում միայն զոհերի և մահերի թիվը, գերեզմանների թիվը,աղքատությունը, ո՛չ, չենք կարող հանդուրժել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը և ընդգծեց, որ պետք է համոզել ժողովրդին, որ այս իշխանությունը խաբել է իրենց.

«Մենք բոլորս պետք է միավորվենք, այս դիմադրությանը ուժ հաղորդենք՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով:

Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու, ամեն ինչ կախված է այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր քաղաքացուց: Մենք պայքարելու ենք, վստահ եղեք՝ սրանց մենք վռնդելու ենք՝ կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով և այդ բարիկադներում ես ձեզ կողքին կանգնած եմ լինելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular