Ուշադրություն. մեքենայություն՝ facebook-ում. այս անձանց մի ավելացրեք ընկերների ցանկ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾMarketium.ru կայքը գրում է, որ նոր տեսակ է տարածվում facebook սոցիալական ցանցում։ Եթե տեսնում եք, որ ընկերության առաջարկ եք ստացել մարդուց, ով արդեն ներառված է ձեր ընկերների ցանկում, ամենայն հավանականությամբ, չարագործների տեսանելիության տիրույթում եք հայտնվել։
Ինչպես է աշխատում մեխանիզմը
Նախ ստեղծվում է իրական պրոֆիլի կրկնօրինակը։ Կրկնօրինակվում են լուսանկարները, ինչպես նաև՝ այլ անձնական տեղեկատվություն։ Ապա չարագործներն ընկերության առաջարկ են ուղարկում զոհի ընկերներին։ Շատերը ծանոթ անուն և լուսանկար են տեսնում ու միանգամից հաստատում ընկերության առաջարկը։ Սակայն դա չի կարելի անել, եթե վստահ չեք, որ սա ձեր ծանոթի երկրորդ հաշիվն է։ Եթե հաշիվը բացվել է չարագործի կողմից, ապա ձեր ընկերների ցանկում հայտնվելու դեպքում այդ անձինք կարող են ձեր անձնական տեղեկատվությունն օգտագործել այլ նպատակներով։
Խորհուրդներ՝ խնդրից խուսափելու համար
- Ուշադիր եղեք ընկերության առաջարկ ստանալու դեպքում։ Ուշադիր զննեք ձեր ծանոթի հաշիվը։ Համոզվեք, որ նոր առաջարկը չի կրկնում էջը, որն արդեն ունեք ձեր ընկերների ցանկում։
- Հիշեք, որ ձեր ընկերների հաշիվները ևս կարող են կոտրվել։ Այդ պատճառով էլ հարկավոր չէ բացել ցանկացած լինք, որ ուղարկում են ընկերները։
- Ուշադրություն դարձրեք տառասխալներին։ Չարագործների դեպքում հաճախ հանդիպում են սխալներ։
- Հետևեք ընկերների հրապարակումներին։ Զգուշացրեք ընկերոջը, եթե էջում անսպասելիորեն հայտնում են տվյալներ՝ արագ գումար աշխատելու սխեմաների, աստղերի մասնակցությամբ սկանդալների վերաբերյալ, եթե անձը նյութական օգնություն է խնդրում, և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը :