ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Զառիթափի նախկին համայնքապետը անգամ մեկ բնակչի խնդիր չի կարողացել լուծել, ո՞նց է պատրաստվում նորից առաջադրվել․ գյուղապետի տղայի ՀԷԿ-ից տուժած բնակիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Վայոց ձորի Վայք համայնքում ևս այդ օրը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրել են  «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական», «Հայրենիք», «Հանրապետություն» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Civic.am-ն այսօր կանդրադառնա «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Սիմոն Բաբայանին, որը Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարն է։ Նա վերջերս է ազատվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ 

Վերջինս ժամանակին աջակցել է ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, վերջին ընտրություններին աջակցել է «Հայաստան» դաշինքին, տեղեկություններ ունենք նաև, որ վերջինս դիմում էր գրել «Քաղաքացիական պայմանագիր» մտնելու համար, սակայն մերժել են, հիմա էլ ընտրություններին մասնակցում է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունով։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Civic.am-ը մի հրապարակում էր արել, որ Վայքի բնակչուհի Նորվարդ Միքայելյանը՝ տեղեկացնում է, որ իրենց տունն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչի պատճառ է դարձել այն, որ իրենց տնից երկու մետր հեռավորությամբ անցնում է Վայքի ոռոգման և «Ազատեկ ՀԷԿ» ջրատարը, և ոռոգման սեզոնին ջուրը հոսում է իրենց տան տակ՝ առավել մեծացնելով տան ճաքերը, որտեղից արդեն սողուններ են ներթափանցում տուն, իսկ խոնավությունը առողջական խնդիրներ է առաջացնում տան հինգ անդամների համար։ 

Հիշեցնենք նաև, որ ՀԷԿ-ի սեփականատերը Սիմոն Բաբայանի որդին է՝ Գոռ Բաբայանը։ Եվ երբ մենք այս հարցի վերբերյալ դեռ այն ժամանակ զրուցեցինք Սիմոն Բաբայանի հետ, վերջինս ասաց, որ ոռոգման սեզոնը երբ վերջանա, իրենք խոստացել են, պարտավորվել են ինչ-որ բանով օգտակար լինել։ «Այնտեղ մի քանի տարի առաջ տղաս գնացել ժեշտապատել էր, փակել էին, այս տարի մի քիչ էլ կերկարացնենք խողովակաշարը»,- ասել էր Սիմոն Բաբայանը։
 
Սակայն, Նորվարդ Միքայելյանից մենք տեղեկացանք, որ ոչ մի բան էլ չեն արել և իրենց տան ճաքերն էլ ավելի են մեծացել։

Մնում է հասկանալ, որ եթե Սիմոն Բաբայանն անգամ մեկ բնակչի խնդիր չի կարողանում լուծել, ինչպես է պատրաստվում մի ամբողջ համայնքի խնդիրները լուծել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular