ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայրենիքի» կոնսոլիդացնող թեկնածուն. Վահե Դոխոյանը Վանաձորի ընտրությունների ֆավորիտներից է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վանաձորի ավագանու դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ ։ Այստեղ ևս բավականին թեժ մրցակցություն է սպասվում, սակայն, ինչպես այլ մրցակցային համայնքներում, Վանաձորում էլ կան ընդգծված առաջատարներ: Նրանցից մեկը համարվում է «Հայրենիք» կուսակցության տեղական կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, որն, ըստ վանաձորցիների, իրական այլընտրանք է թե՛ գործող մարզպետին, որը ներկայացնում է իշխող ՔՊԿ-ն, թե՛ Վանաձորը մինչև վերջերս ղեկավարած Մամիկոն Ասլանյանին։ Վանաձորում շատերը վստահ են, որ Վահե Դոխոյանը կոնսոլիդացնող դերակատարություն ունի Վանաձորի հասարակության մեծամասնության համար, որը փոփոխությունների ձգտում և օրակարգ ունի։

«Փաստի» տեղեկություններով, Դոխոյանը պարկեշտ, ազնիվ, անկաշառ գործչի համբավ ունի, ինչի արդյունքում հարգանք, ճանաչում ու համակրանք է վայելում վանաձորցիների շրջանում: Ընդ որում, դա վաստակել է թե՛ մինչ «Հայրենիքին» անդամագրվելը, թե՛ դրանից հետո: Նրան ճանաչողները շեշտում են, որ նա բացառիկ կազմակերպչական ունակություններ ունի, հրաշալի տիրապետում է Վանաձորի տնտեսությանը, հիմնախնդիրներին. ի վերջո, Վահե Դոխոյանը մոտ տասը տարի քաղաքի ավագանու անդամ է, ակտիվորեն աշխատում է հասարակության տարբեր խմբերի հետ՝ դառնալով նրանց տրամադրությունների կրողը քաղաքային ավագանիում։

Ի դեպ, Վանաձորում «Հայրենիքի» թեկնածուի շանսերը բավական բարձր են գնահատում և կարծում են, որ նրա հաղթանակը չի սահմանափակվի միայն տեղական էֆեկտով և կարող է ունենալ ներքաղաքական կարևոր նշանակություն, որովհետև նոր որակի ընդդիմության ձևավորման ու ընդդիմադիր ռացիոնալ օրակարգի ձևակերպման ուղերձ կարող է դառնալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular