ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ՀՕՊ համակարգերը 2 ամերիկյան անօդաչու են որսացել Հորմուզի նեղուցում անցկացվող զորավարժությունների ընթացքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հակաօդային պաշտպանությունը Հորմուզի նեղցում անցկացվող «Զոլֆաքար-1400» զորավարժությունների ժամանակ երկու ամերիկյան անօդաչու են որսացել, որոնք մտել են զորավարժությունների անցկացման գոտի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Ինչպես նշվում է, Իրանի ՀՕՊ համակարգի միջոցները որսացել են MQ-9 և RQ-4 անօդաչուները, որոնք ստիպված են հետադարձ ուղի բռնել՝ հեռանալով Իսլամական Հանրապետության սահմաններից:

«Զոլֆաքար-1400» զորավարժություններին մասնակցում են երկրի ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև կիրառվում են սեփական արտադրության անօդաչուներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular