ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ընդդիմության շարժման արդյունավետությանը չեմ հավատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում մարդկանց նոյեմբերի 8-ին գնալ Ազատության հրապարակ, մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, որով, ըստ նրա, սկիզբ է դրվելու հանրային ընդվզմանը:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում ընդդիմության այս նախաձեռնությունը` Սուրեն Սուրենյանցն ասաց․ «Չեմ կարծում, թե հիմա համազգային ընդվզման նախադրյալ կա երկրում, որովհետև ընտրությունները չորս ամիս առաջ են տեղի ունեցել: Գնահատական չեմ էլ ուզում տալ, գործընկերներ են, թող փորձեն, բայց եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ այսօր հանրահավաքային շարժման արդյունավետությանը չեմ հավատում»:

Հարցին, թե այս հանրահավաքի իրական նպատակը ո՞րն է, քաղաքագետն ասաց․ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց հիմնական դաշնակիցներն են, հենց մեկի վիճակը վատ է լինում, մյուսը թիրախավորում է մյուսին ու փոխադարձորեն փորձում են վարկանիշների բալանս պահել, որպեսզի երկրում իրական ընդդիմություն չձևավորվի: Իսկ ավելի լուրջ՝ նրանք երկուսն էլ ամբողջովին գտնվում են Մոսկվայի ազդեցության տակ, ու խորապես համոզված եմ, որ ռուսական կոնֆիգուրացիայի մեջ են գործում, այսինքն՝ ինքնուրույն որևէ քայլ չեն անում թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը»:

Հարցին, թե Հայաստանում հանրահավաքներ կազմակերպելու ռուսաստանյան նպատակը ո՞րն է` քաղաքագետն ասաց․ «Դա պետք է հարցնեք «Հայաստան» դաշինքին ու իր մոսկովյան հովանավորներին, իսկ թե ինչո՞ւ է Փաշինյանը գաղտնի պահում՝ ի՞նչ փաստաթղթերի շուրջ են բանակցում, ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվում, դա էլ պետք է հարցնեք Փաշինյանին ու իր մոսկովյան հովանավորներին: Կամ, որպեսզի շատ չտանջվեք, մոսկովյան վստահելի աղբյուրից հարցրեք՝ երկուսի վարքագծի պատասխանն էլ կստանաք»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular