ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ներքին թշնամու «օգնությամբ» նորից վերադարձել ենք 88-ի այն մեկնակետին, որտեղից սկսել ենք». Սենոր Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աիցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ժողովրդի մեջ դադարում է իշխել ազգային մտածողությունը, պետականությունը, որպես ինքնուրույն միավոր, կա՛մ կործանվում է, կա՛մ, լավագույն դեպքում, իր գոյությունը քարշ է տալիս օտարների «մեծահոգության» շնորհիվ, բայց, ցավոք... ժամանակավոր... Արդեն մեկ տարի է մենք այդ վիճակում ենք... Կզարթնի արդյո՞ք մեր ազգային ինքնագիտակցությունը «լեթարգիական քնից», թե՞ կշարունակենք մնալ այն ընթացքի մեջ, որից հանելու համար անկարող կլինի անգամ օտարների «մեծահոգությունը...»:

Հ. Գ. Մենք մեր ներքին թշնամու «օգնությամբ» նորից վերադարձել ենք 88-ի այն մեկնակետին, որտեղից սկսել ենք... Իսկ մեր արտաքին թշնամին, ոգևորված իր հաջողությունից, Շուշիի մերձակայքում նորից հայ սպանելով՝ Հայոց բերդաքաղաքում հրավառություն է կազմակերպում...»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular