ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն արձանագրեց, որ ինքը դեմ չէ միջազգային հանրության ներգրավման շարունակությանը, եթե միջազգային հանրությունը հաշվի է առնում նոր իրողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ռուսաստանի արտգործնախարարության նոյեմբերի 9-ի առթիվ հայտարարություն է տարածել։ Ըստ հայտարարության Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփվելու բացառիկ իրավունք ձեռք բերել։

Այս թեմայով զրուցել ենք Քաղաքական գիտության հայկական ասոցացիայի տնօրեն Բենամին Պողոսյանի հետ։

Հարցին ,թե հաղորդագրության մեջ, որո՞նք էին կարևոր կետերն ու ի՞նչ մեսիջներ և ո՞ւմ էին ուղղված դրանք քաղաքագետը պատասխանել է․ «Այդ հայտարարությունն իր մեջ պարունակում էր մի քանի հիմնական մեսիջ, որոնցից կարևորը, ըստ իս՝ այն էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակելու նաև միջազգային հանրության հետ աշխատել ու դեմ չէ նրանց ներգրավվածությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, սակայն եթե միջազգային հանրությունը կամ այլ խաղացողներ հաշվի են առնում տարածաշրջանում ձևավորված նոր իրականությունը: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ակնարկում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակը։ Այս հանգամանքը հետաքրքիր է ու նաև կարևոր, որովհետև Ռուսաստանն ասում է, թե դեմ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի աշխատել, բայց Մինսկի խումբը չի կարող աշխատել այն պարադիգմայով, ինչով մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը։ Թե ի՞նչ է ենթադրում այդ պարադիգմայի փոփոխությունը, կդժվարանամ այս պահին ասել, բայց սա ակնարկ է, որով Ռուսաստանն ուզում է ասել, որ 44-օրյա պատերազմի հետևանքով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իր դիրքերն ամրապնդվել են՝ խաղաղապահների տեղակայմամբ։ Հետևաբար միջազգային հանրությունը պետք է տարածաշրջանում ներգրավվելու համար նոր մոտեցումներ ստանձնի, այսինքն՝ Ռուսաստանի համար ընդունելի չէ մինչև 2020 թվականի մոտեցումներով տարածաշրջանում ներգրավվելը։ Սա նաև Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնեն։ Ինչ վերաբերում է հայտարարության մնացած կետերին, ավելի շատ հրապարակային ուղերձներ են, որովհետև վերջին 6-7 տարիներին Ռուսաստանի հիմնական նպատակն էր ստատուս քվոն պահել այնքան, մինչև հնարավոր լիներ այն փոխել Ռուսաստանի պայմաններով, իսկ այդ պայմանը մեկն էր․ այդ տարածքային փոփոխությունից հետո ունենալ բացառապես սեփական զորքերը Արցախում, իսկ դրան նա հասավ։ Այսպիսով, Ռուսաստանն արձանագրեց, որ ինքը դեմ չէ միջազգային հանրության ներգրավման շարունակությանը, բայց եթե միջազգային հանրությունը հաշվի է առնում նոր իրողությունները, ինչը նշանակում է, որ վերջիններս հաշվի են առնում, որ Արցախում միայն ռուսական զորքեր են, ու շատ բան կախված է Ռուսաստանից, և երկրորդ, որ ամեն դեպքում Ռուսաստանն իր հիմնական նպատակին հասել է, այո՛, փոխվել է ստատուս քվոն, բայց դրա փոփոխությունից հետո Արցախում կան միայն ռուսական զորքեր»։ Հարցին թե արդյո՞ք այդ հիմնական մեսիջը Մոսկվան ուղղում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին՝ որպես համանախագահող երկրների քաղաքագետն ասաց․ « Բնականաբար դա ուղղված էր Արևմուտքին, եթե խոսում ենք Մինսկի խմբի մասին, իսկ ավելի լայն առումով՝ նաև Եվրամիությանը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Մինսկի խմբի շարժիչ ուժը համանախագահ երկրներն են, ապա, այո՛, ես համամիտ եմ ձեզ հետ, որ հիմնական հասցեատերերը Ֆրանսիան ու ԱՄՆ-ն են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular