«Հրապարակ».Ընդդիմադիր խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸնդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով: Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը եւ պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին:
Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձեւաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում երկրորդ էշելոնի պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից: