ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից մեկ տարի անց․ Փաշինյանը պարտության մեղավոր նշանակել է բանակին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրա պատերազմից մեկ տարի անց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պարտության մեղավորների է գտել, ողջ մեղքը բարդում է հայկական զինված ուժերի վրա։

«Մենք, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործը»,- նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Իշխանության գալուց երեք տարի անց միայն նա համարձակություն է ունենում խոսել բանակաշինության գործում ձախողումների մասին, այն էլ՝ միայն ընդդիմախոսներին և զինված ուժերի ղեկավար կազմին մեղադրանքներ հասցեագրելու գնով։ Թե ինչո՞վ էր զբաղված իր ապիկար իշխանությունը երեք տարի, բառ անգամ չի ասել։

«Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել. օրինակ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Այդ խնդիրները բոլորինս են: Բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտը է, ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են ոչ կառուցողական, ապազգային և այլն»,- ասում է նա:

Ի դեպ, ինքն էլ խոսում է, որ պատերազմի դրվագներով հազարից ավելի քրեական գործ կա հարուցված։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի Հին Թաղեր գյուղի մոտ ծառայություն իրականացրած պահեստազորայինների գերեվարման ու մահվան հանգամանքները։ Պահեստազորայինները հրադադարի հաստատումից մոտ մեկ ամիս անց՝ անցած դեկտեմբերին շրջափակման մեջ էին ընկել, նրանցից 2-ը գերեվարվել էին, 9-ը՝ զոհվել։ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար մեղադրվում են Հին թաղերի 12 մարտական դիրքերի անվտանգության պատասխանատու, հրաձգային գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը և նրա ենթակա, մայոր Վլադիմիր Ղուկասյանը։ Մկրտչյանը դատարանի որոշմամբ երկու օր առաջ կալանալավորվել է։ Նոյեմբերի 9-ից մեկ օր առաջ այս հայտարարության տարածումը հստակ նպատակ ուներ՝ կրկին հանրության մեջ ամրագրել, որ մեղավորը զինվորականներն են, որոնք թալանել են բանակը, կողոպտել, լավ չեն կռվել, չեն կատարել իրենց պարտականությունները։ Մտածված և տրամաբանական մարտավարություն է։ Փաշինյանը խնդիր ունի պարտության մեղքը բարդել հնարավորինս շատ մարդկանց վրա՝ անձնապես պլստալու համար։ Այս ամենում տարօրինակը զինվորականության պահվածքն է։ Կա՛մ նրանք լիովին համաձայն են Նիկոլ Փաշինյանի մեղադրանքների հետ, կա՛մ էլ վախենում են, այլապես կընդվզեին։ Պարտությունից մեկ տարի անց արձանագրել է պետք, որ Հայաստանի Հանրապետությանը վախկոտ հրամանատարություն պետք չէ։ Իրեն հարգող զինվորականը պետք է պատասխան պահանջի գերագույն հրամանատարի աթոռը զավթած ինքնակոչից մեղադրանքների համար։

Արման Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular