Ռուսաստանի Դաշնությունում խստացումների պատճառով հաջորդ տարի մեկնումների թիվը կնվազի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 1-ի դրությամբ տարեսկզբի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվն աճել է 3,5 հազարով։
Այս թեմայով զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ գործոնով է սա պայմանավորված` քաղաքագետն ասաց․ «Առաջին ինն ամիսների կտրվածքով բնական հավելաճ է գրանցվել և նաև միգրացիոն սալդոն է դրական։ Այսինքն, բնական աճի ու միգրացիայի դրական մնացորդի հաշվին մշտական բնակչության թիվը 3500-ով աճել է, թեև ելումուտի ցուցանիշները բացասական են։ Անդրադառնալով այն հարգամանքին, որ այս տարի արտագաղթի տեմպերը մեծ կլինեն։ Հրապարակվել են սահմանահատման թվեր, ըստ որոնց՝ ՀՀ փաստաթղթերով ելքի ու մուտքի բացասական ցուցանիշը կազմել է -103 571։ Ի՞նչ միտումներ են սրանք, ժողովրդագրագետը ասել է․ «Այո, սահմանահատումների գծով այդ ցուցանիշն է, բայց միգրացիայի սալդոն դրական է։ Պետք է սպասել տարեվերջին, որովհետև այդ -103 571 ցուցանիշը կարող է փոքրանալ կամ վերածվել դրական ցուցանիշի։ Արտառոց իրավիճակ չկա։ Սահմանահատումների ցուցանիշն անընդհատ շարժվող ցուցանիշ է։ Գիտենք, որ այս տարի բավական շատ էին մեր աշխատանքային միգրանտները մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Նաև այն մարդիկ էին մեկնել, որոնք 2020 թվականի մարտից սկսած վերադառնում էին Հայաստան։ Այդ մարդիկ երկարատև միգրանտներն էին, ովքեր բիզնեսի ու աշխատանքի հարցում խնդիրների պատճառով վերադարձել էին։ Այս տարի իրենք մեկնեցին, կսպասենք տարվա վերջին և կհասկանանք՝ մեծամասնությունը վերադառնալո՞ւ է։ Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն օրենսդրությունում բավական փոփոխություններ են արվել, խստացումներ են գնում։ Եվ հնարավոր է, որ այդ խստացումների պատճառով հաջորդ տարի մեկնումների թիվը նվազի։ Կամ միգրանտները կհարմարվեն այդ պայմաններով աշխատելուն կամ ուղղակի չեն մեկնի Ռուսաստան»։
Սոնա Գիշյան