ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ է անում Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքներն ազատագրելու ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ ասել է․ «Շատ կարևոր է արձանագրել, որ մեր ընկալումն է` Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով, Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, և մենք դա չենք ժխտում, ընդունում ենք, պատրաստ ենք։ Եվ մեր ընկալումն այն է, որ ՀՀ-ն էլ իր հերթին հաղորդակցություն պետք է ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ»։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքական վերլուժաբան Թևան Պողոսյանի հետ։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող միջանցքի մասին է խոսքը` քաղաքագետը ասել է․ «Եկեք մի քանի դիտարկում անեմ Հայաստանի ու թշնամիների պատկերացումների մասով. ինձ համար կարևոր է բովանդակությունը, ոչ թե անվանումը: Արդյո՞ք Հայաստանը չի ցանկանում Արցախի Հանրապետության հետ ունենալ այն տեսակի ճանապարհ, որ ինքն էլ հանգիստ հաղորդակցվի Արցախի հետ, երբ պատրաստ է ուրիշին տալ նմանատիպ ճանապարհ: Հայաստանի իշխանությունն այսօր կարո՞ղ է հանգիստ գնալ Արցախ ու գալ, բա ինչո՞ւ չեն գնում: Արդյոք ցանկացած հայ կամ սփյուռքահայ հանգիստ կարո՞ղ է գնալ Արցախ ու հետ գալ, ոնց որ թե՝ չէ: Շատ լավ է, որ ձեր ընկալումները դրանք են, իսկ ունե՞ք ապահովության մասին վստահություն: Ի՞նչ երաշխիքներ կան անվտանգության ապահովման մասով, երբ նույն հարցազրույցում ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ընդամենը 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարը լիարժեքորեն պահպանվել է, ու այսքանից հետո նման ցանկություն ու ընկալում ունե՞ք: Սիրուն բառեր ասել միշտ էլ կարելի է, բայց կյանքի բովանդակության մեջ դա լրիվ ուրիշ է: Դե, եկեք ճանապարհները բացենք, գերիներն էլ թող մնան Բաքվում, Արցախի Հանրապետությունն էլ մոռանանք: Մեր թշնամին ինչո՞վ է փոխվել, որ մենք պատրաստ ենք նրա առաջ բոլոր ճանապարհները բացել: Լավ է, որ նման ցանկություններ կան, բա Հայաստանի Հանրապետությունը չի՞ ցանկանում ազատագրել իր և Արցախի օկուպացված տարածքները, ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ»:

Հարցին, թե վարչապետի տված հարցազրույցի ասելիքը ո՞րն էր, նոր բա՞ն ասվեց, ինչը մինչ այդ չէր հնչել Թևան Պողոսյանը պատասխանեց․ « Նորմալ զարգացած երկրներում կա հետևյալ մոտեցումը, երբ երկրի գործող իշխանությունը խոսում է, դրանից հետո երկրում ինչ-որ փոփոխությունների ակնկալիք կա, օրինակ՝ ֆոնդային բորսաներն են վերև-ներքև բարձրանում, տնտեսությունն է ինչ-որ իմպուլս ստանում, արտաքին աշխարհում է ինչ-որ բան լինում, հանրությունն է ինչ-որ խնդրի շուրջ միավորվում և այլն: Իսկ Հայաստանում ի՞նչ փոփոխություն եղավ այդ հարցազրույցից հետո: Իսկ ընդհանրապես, որ նայում ես, արդյոք այդ հարցազրույցը բխո՞ւմ էր հանրության կամ երկրի շահերից, կարծում եմ՝ այդ հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց, ցավալին սա է: Նորություն՝ որպես այդպիսին, չկար, բայց կար մի հետաքրքիր բան. խոսելով, օրինակ՝ գնումների մասին, արձանագրվեց մի կարևոր բան, որ 2018 թվականից հետո, ունենալով բոլոր լծակներն ու հնարավորությունները նոր մեթոդաբանությամբ որոշումներ կայացնելու, նոր մոտեցումներով առաջնորդվելու, որևէ նոր բան տեղի չի ունեցել, նորը չեն ներմուծել, գնացել են հին ձևով: Նույնը, երևի, արտաքին քաղաքականության մեջ են արել»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular