ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ թեկնածուն պնդում է, որ իրենց ծրագրում ոչ մի ականջահաճո դրույթ չկա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, դեկտեմբերի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների առումով ամենամրցակցայինը Վանաձորն է. այստեղ առաջադրվել է տասը քաղաքական ուժ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իրենց ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես իրատեսական կետեր:

«Իմ հարազատ Վանաձոր համայնքի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, քարոզարշավի ընթացքում մանրամասն կներկայացնեմ դրանք համայնքի բնակիչներին: Միայն ցանկանում եմ, որ համայնքի բնակիչները իմանան՝ մեր քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես այնպիսի կետեր, որոնք մենք ի զորու ենք իրականացնել, որոնք իրատեսական են: Ոչ մի ականջահաճո դրույթ այնտեղ չկա, միայն այն, ինչ մեր ուժերի սահմաններում է»,- ասում է Բոջուկյանը:

Հարցնում ենք՝ ինչո՞ւ պետք է վանաձորցին վստահության քվե տա հենց ձեզ: «Գիտեք, ես միայն այն կասեմ, որ վանաձորցիները շատ լավ են ճանաչում նրանց, ովքեր առաջադրվել են համայնքում, այդ թվում՝ նաև ինձ, այն թիմը, որը ներկայացնում եմ: Գիտեն մեր կուսակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտացավ վերաբերմունքը մարզերի նկատմամբ: Իսկ սրտացավությունը հենց այն որակն է, որն անհրաժեշտ է համայնքը բարեկարգելու ու բարեկեցիկ կենսակերպ ապահովելու համար», - նշեց ԲՀԿ թեկնածուն՝ կոչ անելով վանաձորցիներին՝ ընտրություն կատարել իրենց խղճին հավատարիմ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular