ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսքան ոստիկան եթե կանգնած լիներ Սյունիքի ճանապարհին, որևէ մեկը չէր համարձակվի թշնամական անցակետ կառուցել․ այս իշխանությունը կեղծ խաղաղության խոստմամբ շարունակում է նվաստացում բերել․ Գ․ Մանուկյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի Կառավարության անդամները, վարչապետի աթոռն զբաղեցնողի գլխավորությամբ, ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ, մաքսակետ։ Ավելին՝ հպարտանում են, որ իրենք են թույլ տվել։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

«Կառավարության նիստին ներկա իբր թե ԱԽ քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ Սյունիքում սարքել են ամենալավ ճանապարհը։ Այդպես կարող են անել միայն իրենք՝ հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները։ Հիմա նստած Կառավարությունում ինչ-որ հարցեր են քննարկում, իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ․ այսքան ոստիկան եթե կանգնած լիներ Սյունիքի այդ մայրուղու վրա, որևէ մեկը չէր համարձակվի թշնամական անցակետ կառուցել»,-հայտարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ի կարևորագույն մայրուղիներից մեկի թուրքական գերիշխանություն է հաստատվել կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ, դավաճանական համագործակցությամբ։

«Իրենք դրանից վատ չեն զգում, չունեն ամոթի զգացում։ Փաշինյանը չի ամաչում։ Մեր պարտքն է պատասխան պահանջել այն դավաճանական գործողությունների համար, որոնց արդյունքում այսօր Հայաստանի հարավը կտրվել է ամբողջ մնացյալ երկրից, երբ շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իրենք շարունակում են հպարտանալ, թե խաղաղություն են բերել։ Նրանք բերել են ստրկություն, պարտություն, նվաստացում»,-ասաց նա՝ նշելով, թե ՀՀ քաղաքացուն այսօր արդեն թույլ չեն տվել անցնել ՀՀ տարածքով։

«Շարունակում են կեղծ խաղաղության խոստմամբ նորից բերել նվաստացում։ Անցնող մեկ տարում իրենց միակ փրկությունը եղել են ոստիկանական այս շարասյուները»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ այդ է պատճառը, որ նրանց աշխատավարձերը բարձրացվում են այն դեպքում, երբ առաջնագծի դիրքերը շարունակում են մնալ չկահավորված, վրանային։

«Նրանք ամեն օր իշխանության մնալով սանտիմետր առ սանտիմետր, մետր առ մետր, հեկտար առ հեկտար տալու են թշնամուն»,-հայտարարեց պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular