ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին, օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից, թուլությունից, ՀՀ-ի երկկողմանի շրջափակումը քայլ-քայլ դարձնում է եռակողմ․ շրջափակված արևմուտքից, արևելքից, հիմա նաև հարավից․ Թ․ Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր անվտանգային խնդիրներն օր օրի խորանում են՝ կոնկրետ դրսևորումներով։ Չի կարելի անտարբեր լինել նմանատիպ հարցերին, քանի որ անտարբերությունն է նաև, որ մեզ հասցրել է այս օրին։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

«Մենք այսօր այնպիսի խնդիր ունենք, որ կարծում եմ՝ դժվար կլինի համաշխարհային պատմության մեջ նման դրվագներ գտնել։ Ինչ է ստացվում՝ այսօր մի մարզը մյուսին, մի համայնքը մյուսին կարող է միանալ միայն թուրքի սահմանն անցնելով։ Սա՞ է ապաշրջափակումը, սրա՞ վրա ենք հիմք դնում, որ զարգացնենք երկիրն ու պետությունը։ Կապանցին Գորիս պետք է հասնի թուրքի սահմանը, մաքսակետն ու թուրքի զինվորների միջով անցնելով»,-ասաց Թադևոսյանը՝ հարց հնչեցնելով, թե որտեղ են տեսել այդպիսի տնտեսական զարգացում

«Թշնամին այսօր այնքան է լկտիացել, որ արդեն բացահայտ, ողջ աշխարհի առջև ցուցադրում է իր ուժը՝ բոլոր ոլորտներում։ Հիմա մենք կանգնելու ենք նաև տնտեսական էքսպանսիայի առջև։ Արդեն թուրք-ադրբեջանական տանդեմն է թելադրելու, թե ինչպիսի տնտեսական շարժեր, մարդկային հոսքեր և ինչ կանոններով պետք է տեղի ունենան։ Սա դեռ սկիզբն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այս ամենը հանդուրժելով՝ քայլ առ քայլ մոտենալու ենք լրիվ անկլավացման։

«Թշնամին, օգտվելով մեր երկրի իշխանությունների թողտվությունից, ապիկարությունից և թուլությունից, քայլ առ քայլ ՀՀ-ի երկկողմանի շրջափակումը դարձնում է եռակողմ շրջափակում։ Ապաշրջափակման կեղծ խոստումների ֆոնին մեր երկիրը փաստացի հայտնվում է եռակողմ շրջափակման մեջ․ շրջափակված արևմուտքից, արևելքից, հիմա նաև հարավից»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular