ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանին հանիրավի են պահում անազատության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է, որ այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին և որ քննության կարևորագույն նպատակն է Դավիթ Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ: Խոսքը հրթիռների գնման գործընթացի մասին է։ Դավիթ Տոնոյանին, «Պատրոն Դավո» մականունով զենքի մատակարար Դավիթ Գալստյանին, և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին տևական ժամանակ պահում են անազատության մեջ, մեղադրում անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, պետությանը շուրջ 4,7 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։

Պաշտպանական կողմը պնդում է, թե հրթիռների փորձաքննությունը չի կատարվել, հակառակ դեպքում կպարզվեր, որ դրանք բոլորովին էլ անորակ և ժամկետանց չեն։

«Գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը քննիչի կողմից անկատար է թողնվել, իսկ անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոլորտային գիտելիքների պակասի վրա հիմնված պատկերացումների և ենթադրությունների հիման վրա»,- նշել է փաստաբանական թիմը:

Իհարկե, եթե պարզվի, որ հրթիռները անորակ չեն, կբացահայտվի իշխանության ևս մեկ ապօրինությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչպես բազմիցս ենք նշել, իր առջև խնդիր է դրել պատերազմում կրած խայտառակ պարտության մեղքը բարդել զինվորականների և նախկին պաշտոնյաների ուսերին, և Դավիթ Տոնոյանը «լավ» թեկնածու է այդ դերի համար։ Վերջինս, քանիցս նշել է, թե չի պատրաստվում պետական գաղտնիքներ բացահայտել, սակայն մինչև վերջ պայքարելու է իր իրավունքները պաշտպանելու համար։ Նիկոլ Փաշինյանին էլ հարկավոր է ոչ միայն կալանքի տակ պահել նախկին նախարարին ու զինվորական գործի հետ կապ ունեցող այլ անձանց, այլև, որ վերջիններս չխոսեն, չպատմեն, թե ինչ է կատարվել պատերազմից առաջ և ընթացքում, որպեսզի չբացահայտվեն իր վարչախմբի դավաճանական քայլերը։

Գևորգ Սաղաթելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular