ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր փաստերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ բանավոր կարգով գնացել են գործարքի․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ: Նիստին ներկա չեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորները, Կառավարությունից ևս որևէ մեկը չի ներկայացել:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ մանուկյանն ասաց, որ իշխանությունը հայտարարում էր՝ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բայց այն ինչ տեղի ունեցավ, հստակ փաստում է, որ իշխանությունը ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի, Ազգային ժողովի թիկունքում բանավոր կարգով գործարքների է գնում թշնամի երկրի հետ։

Նա հիշեցրեց, որ անցակետի մասին տեղեկացել ենք Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանից, որը հնչեցվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Մանուկյանը նկատեց, որ հենց այդ հայտարարության օրը ասվում է, որ շրջանցիկ ճանապարհը ամբողջությամբ շահագործվում է։

«Այսինք բոլոր փաստերը վկայում են, որ առանց որևէ պաշտոնական փաստաթղթերի, բանավոր կարգով Ադրբջանի հետ Հայաստանի իշխանությունները գնացել են գործարքի, պարտադրված են եղել, թե ոչ, սակայն փաստ է, որ իշխանությունները հանրությունից գաղտնի հերթական գործարքն են իրականացրել՝  ի կորուստ Հայաստանի անվտանգության, Հայաստանի անկախության, և սրանով խիստ վտանգել ամբողջ Սյունիքի անվտանգությունը»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular