ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խումբը բացահայտեց հերթական «ականը». ի՞նչ են համաձայնել Երևանն ու Բաքուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու կարևորությունը:

Ուշագրավն այս հայտարարության մեջ այն կետն է, որը ենթադրում է տեղահանվածների կամավոր վերադարձ: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման  հարց օրակարգում չկա և չի քննարկվում: Մինչդեռ ադրբեջանական կողմը չի էլ թաքցրել, որ պատրաստվում է փուլ առ փուլ կազմակերպել ադրբեջանցիների վերադարձ Արցախի օկուպացված տարածքներ: Ստացվում է` Մինսկի խումբը իր այս հայտարարությամբ բացահայտեց իշխանությունների հերթական սուտը և հանրությունից գաղտնի ձեռք բերված պայմանավորվածությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular