ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարի մեջ են համայնքի երեք ղեկավար, մի քաղաքագետ ու մի ձեռներեց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունենալու նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում, որի կազմում ընդգրկված են Նոր Հաճն, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Քարաշամբ, Նոր Գեղի և Քանաքեռավան բնակավայրերը: Ուշագրավ է, որ այստեղ մասնակից 5 քաղաքական ուժերից երեքը գլխավորում են համայնքների ղեկավարներ: Մասնավորաբար, Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը մասնակցում է իր անվան դաշինքով, նույն կերպ մասնակցում է նաև Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը, իսկ Քանաքեռավանի նախկին ղեկավար Հայկ Սարգսյանը առաջնորդում է ՀՅԴ համամասնական ցուցակը: Հաջորդը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածուն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նոր Հաճնի ավագանու անդամ, ձեռներեց Սահակ Գյուլինյանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ևս, ինչպես Կոտայքի մարզի մյուս համայնքների ՔՊ-ական թեկնածուների մեծ մասը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «մարդն» է և առանցքային դերակատարություն է ունեցել Նոր Հաճնում ՔՊ-ի նախընտրական արշավներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular