ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե պետությունն իր տեղում լինի և պետական ինստիտուտները կատարեն իրենց պարտականությունները, ապա անհատի վրեժի մղումների անհրաժեշտությունը չի լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։

Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում արձանագրված դեպքն ինչո՞վ էր պայմանավորված` փաստաբանն ասաց․ «Այս ամենը պայմանավորված է ստեղծված լարված իրավիճակով։ Բնականաբար, եթե Հայաստանը կարողանար իր ուժերն ամբողջությամբ օգտագործել ու հասնել նրան, որ մի քանի օր առաջ իրենց հայրենի հողի վրա շինաշխատանքներ կատարող մարդկանց գնդակահարած ստահակը պատասխանատվության ենթարկվեր ու, առհասարակ, ապահովվեր ռուսական խաղաղապահ առաքելության բնականոն գործունեությունը, մենք չէինք ունենա այսօրվա միջադեպն ու ադրբեջանական կողմի տարաբնույթ ոտնձգությունները։ Մեր քաղաքացու կողմից իրականացվածը ցասումի ձայն է, սա նաև որոշակի ճիչ է՝ պետական բոլոր մարմինների ուշադրությունը հրավիրելու և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակի վերաբերյալ սթափության կոչ է, չասեմ՝ անզորության ձայն է, այլ մի իրավիճակ է, որ բոլորին սթափեցնելու ահազանգ է, որ Հայաստանը կարողանա լրջորեն բարձրացնել իր դիմադրողականությունն ու մարտունակությունը, ինչպես նաև, ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը բերվի այնպիսի մակարդակի, որ այսպիսի միջադեպերն ուղղակիորեն տեղի չունենան»։

Անդրադառնալով այն հարցին, թե թշնամու կողմը նռնակ նետած անձի մասին հանրային այն արձաանքները, որոնցով նրան հերոսացնելն ու նմանատիպ այլ որակումներ տալը ինչի՞ կարող են բերել` Նորայր Նորիկյանն ասաց․ «Շատ կարճ ասեմ, եթե պետությունն իր տեղում լինի, պետական ինստիտուտները կատարեն իրենց առաջ դրված պարտականությունները, անհատի վրեժի մղումների անհրաժեշտությունը չի լինի։ Եթե այդ քաղաքացին տեսներ, որ իր եղբոր նկատմամբ իրականացված գազանային հանցագործության հետևից գնում են, պատշաճ հսկողություն իրականացնում են, պետությունը կատարում է իր գործառույթները, ապա վրեժի անհրաժեշտություն չէր առաջանա։ Բոլոր դեպքերում կարծում եմ, որ սա պետք է ահազանգ լինի, որ ադրբեջանցիներին թույլ չտրվի փակել Հայաստան-Արցախ ճանապարհը, ինչի ռազմաքաղաքական հետևանքներն անկանխատեսելի են։ Բնականաբար, պետք է ավելի ուժեղացնել անվտանգության ապահովումը, այստեղ ռուսական խաղաղապահ առաքելությունը լուրջ անելիք ունի։ Ինձ համար նախ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես կարողացավ ադրբեջանցի զինվորը գնդակոծել շինաշխատանք իրականացնողներին, բոլորովին անհասկանալի է։ Տեսանելի է, որ մարդկանց կյանքի իրավունքը վտանգված է, ցանկացած պահի նրանք կարող են հայտնվել գնդակոծության տակ, այստեղ Հայաստանը լրջագույն անելիք ու ասելիք ունի, խնդիր պետք է բարձրացնի նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմի առաջ, որպեսզի հնարավոր լինի բացառել նման դեպքերը։ Ընդհանուր առմամբ, այս տեսարանն ինձ համար ողբերգական է այն առումով, որ ինչո՞ւ պետք է մենք այս իրավիճակում հայտնվեինք»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular