ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրող Սոլովյովը նախատել է Փաշինյանին հայկական ընդդիմության հակառուսական ցույցի պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

polit.info-ն գրում է, որ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը խայտառակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լրագրողը ամոթանք է տվել քաղաքական գործչին հայաստանյան ընդդիմության կողմից հակառուսական կարգախոսներով արտահայտվելու համար։

Հաղորդավարն արձագանքել է այն տեսանյութին, որտեղ պաշտոնական Երևանի հակառակորդները դուրս են եկել փողոց։ Ակտիվիստները բարձրաձայնելով կեղծ թեզեր՝ մեղադրել են Մոսկվային Հայաստանի բոլոր դժբախտությունների համար։

Լրագրողն ընդգծել է, որ կազմակերպիչը եղել է Ազգային դեմոկրատական ​​շարժումը, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից։ Նաև տեղի ունեցածի ֆոնին նա դիմել է երկրի վարչապետին: Վլադիմիր Սոլովյովին բավական էր մեկ հարց, որպեսզի Փաշինյանին ամոթանք տրվեր Հայաստանում իր հակառուսական հարձակումների համար:

«Հարց ունեմ Փաշինյանին և ընդհանրապես Հայաստանի պաշտոնական իշխանություններին. խնդրում եմ, ասեք, Ռուսաստանում ինչպե՞ս հասկանան այս ամենը, քանի որ մեր խաղաղապահները փրկել են Ղարաբաղի հայերին ֆիզիկական ոչնչացումից»։

Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցրել են ռուս խաղաղապահները, այլ ոչ թե հայ ակտիվիստները, ընդգծել է Սոլովյովը։ Հաղորդավարը քաղաքական գործչից նաև հարցրել է, թե արդյո՞ք նա մոռացել է տարածաշրջանի իրավիճակի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular