ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի նոր, խայտառակ պարտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում կայացած ՏԻՄ ընտրություններում։ Երեկ՝ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ էին երեք համայնքներում՝ Կապանում, Տավուշի մարզի Իջևան, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում։ Կապանում առաջատարը «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունն է, որի ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Դաշինքի օգտին քվեարկել է 13 962 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 69․5 տոկոսը, երկրորդ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 5791 ձայն կամ 28․82 տոկոս։

Տրամագծորեն հակառակ պատկերն է Ստեփանավանում և Իջևանում։ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել 78.4 տոկոս, մինչդեռ ԲՀԿ-ն ստացել է 13․8, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 4․26 տոկոս։ Իջևանում ՀՅԴ-ն ստացել է 15․86 տոկոս, իսկ ՔՊ-ն՝ 80․78 տոկոս։ Կարելի է տասնյակ պատճառներ բերել, թե ինչու Փաշինյանին հաջողվեց հաջողություն գրանցել իր ծննդավայր Իջևանում կամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հարազատ Ստեփանավանում, իսկ Կապանում խայտառակ պարտություն կրել Գևորգ Փարսյանից։

Ընդ որում, Փարսյանը գործող իշխանություններին հաղթում է արդեն երկրորդ անգամ։ Ակնհայտ է մեկ բան, որքան մեծ է լինում ընտրողներ թիվը, իշխանության շանսերն անհամեմատ նվազում են։ Նշենք, որ Կապանում ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 63,48 տոկոսը, մինչդեռ Իջևանում՝ 37,43 տոկոսը, Ստեփանավանում՝ 38,3 տոկոսը։ Ըստ էության, Փարսյանին հաջողվեց համոզել Կապանի և հարակից գյուղերի բնակիչներին՝ գալ ընտրատեղամաս և իրենց քվեով ցույց տալ, թե որքան է Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Իհարկե, ազդեց նաև Սյունիքի գլխին կանգնած վտանգը, մարզի դեմ դավադիր իշխանությունների քաղաքականությունը։ Հոկտեմբերի 17-ին Գորիսի , նոյեմբերի 14-ին՝ Կապանի ընտրությունները ընդդիմությունը պետք է վերլուծի, հստակ գնահատի, թե ինչ մարտավարություն է անհրաժեշտ այլ համայնքներում ընտրողների ակտիվությունը բարձրացնելու, Նիկոլ Փաշինյանի խարխուլ իշխանությանը նոր հարվածներ հասցնելու համար։ Առջևում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն են, որ կայանալու են 36 խոշոր համայնքներում։

Արմեն Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular