ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկու գները նվազում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան ուղղիչ կերպով նվազում է անցյալ շաբաթվա զգալի աճից հետո, ընդ որում, աշխարհում բարձր գնաճի պայմաններում թանկարժեք մետաղի պահանջարկը դեռ սպառված չէ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 0.43 տոկոսով կամ 8.1 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1860.4 դոլարի: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.07 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով 25.078 դոլարի:

Ոսկու գնանշումներն ամբողջ անցած շաբաթը եզրափակեցին գրեթե 3 տոկոս աճով։ Ներդրողներն այս կերպ արձագանքեցին 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գնաճի առավելագույն մակարդակի վերաբերյալ տվյալներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular