ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ նշանակումն ինձ շատ ուրախացրել է․ Մովսես Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ Գեներալ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ նշանակումն իրեն ուրախացրել է:

«Ճիշտն ասած՝ շատ ուրախացել եմ, այս կառավարության մեջ միակ ադեկվատ մարդը ես իրեն եմ տեսնում։ Ես իր աշխատանքը որ տեսնում եմ կառավարության նիստերի ժամանակ, միակ ադեկվատ մարդն ինքն է»,- ասաց Հակոբյանը։ Իսկ Պապիկյանը կարո՞ղ է պաշտպանության նախարարությունը ղեկավարել՝ հարցրինք փորձառու զինվորականին:

«Պաշտպանության նախարարությունը զինվորական կառույց չէ, կազմակերպչական կառույց է, իսկ այս 3 տարվա ընթացքում այս կառավարությունում միակ մարդը, որ իրեն ցուցաբերել է որպես ադեկվատ մարդ, ես իրեն եմ տեսնում»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։ Իսկ տարօրինակ չէ՞, որ պատերազմող երկրում ոչ զինվորական է նշանակվում այդ պաշտոնին:

«Դա շատ ճիշտ է, որպեսզի Գլխավոր շտաբի պետն իր գործով զբաղվի, որ ԳՇ-ի և ՊՆ-ի գործերը տարանջատվեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular