ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գոհունակություն են հայտնել նոյեմբերի 12-ին կայացած Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հանդիպման կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի է ունեցել երկարատև հեռախոսազրույց: Գոհունակություն է հայտնվել նոյեմբերի 12-ին Փարիզում երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ Անվտանգության համագործակցության ռուս-ֆրանսիական խորհրդի հերթական նիստի կապակցությամբ։ Նախագահները հանդես են եկել ռազմաքաղաքական հարցերի, ինչպես նաև այլ կարևոր թեմաների շուրջ երկխոսությունը շարունակելու օգտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը։
Ռուսաստանի նախագահը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների կողմից Սև ծովում անցկացվող զորավարժությունների սադրիչ բնույթի վրա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկու կողմերն էլ դժգոհություն են հայտնել ներքին ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Նշվել է, որ Դոնբասի շուրջ իրավիճակը նույնիսկ վատթարանում է։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել Սև ծովում ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների սադրիչ բնույթի վրա, ինչը մեծացնում է լարվածությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ օգնելու կայունացնել իրավիճակը և հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular