ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ով կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Պապիկյանը երեկ ազատվեց փոխվարչապետի պաշտոնից եւ նշանակվեց պաշտպանության նախարար։ Փոխվարչապետի պաշտոնում, ըստ լուրերի, կնշանակվի շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ով նաեւ կիրականացնի Պապիկյանի «լեւի» գործառույթներից մեկը՝ իր ազդեցության տակ կվերցնի ՏԻՄ-երը։

Չնայած ի պաշտոնե Գնել Սանոսյանն է ոլորտի պատասխանատուն, սակայն, կառավարության աղբյուրների պնդմամբ, Սանոսյանն անմռունչ չի կատարում քաղաքական բոլոր հրահանգները, այդ պատճառով էլ Պապիկյանին էր հանձնարարված գլուխ բերել ՏԻՄ ընտրությունները։ Սակայն Ավինյանի պես նրա ջանքերն էլ հօդս ցնդեցին, եւ Սյունիքն անհնազանդություն դրսեւորեց Փաշինյանի ու իր թիմի նկատմամբ։ Ինչպես 1 ամիս առաջ ՔՊ-ն պարտվեց Մեղրիում, Գորիսում, Տաթեւում, երեկ էլ՝ Կապանում։ Ի դեպ, պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի օգոստոսի 2-ին, այսինքն` նրա պաշտոնավարման 100 օրն էլ չէր լրացել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular