ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծինպինը և Բայդենն ավելի քան 3 ժամ տևած տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինպինը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրի հարաբերությունների ռազմավարական և հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կողմերը կարծիքների լիակատար և խոր փոխանակում են կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ և հիմնարար խնդիրների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի  շուրջ»,- նշում է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել է 08:46-ին (Երևանի ժամանակով 04:46-ին):

Առաջին կեսը տևել է շուրջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) և տևել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ, ղեկավարների բանակցությունները տևել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ և հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջև վերջին հեռախոսազրույցը կայացել Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular