ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին խոշոր խցանումներ են, երբ դեռ ձյուն չկա․ Ճակատենի ճանապարհը կորցնելով՝ 4 գյուղերի բնակիչները 10 կմ-ի փոխարեն պետք է 150 կմ անցնեն՝ Կապան հասնելու համար․ Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն օր մեր երկիրը կանգնում է նոր խնդիրների առջև, ամեն օր նոր զիջումների ենք գնում։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ հասկանում ենք, որ այն պարտությունը, որ կրել ենք անցյալ տարի, շարունակական բնույթ է կրում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա հիշեցրեց՝ ադրբեջանական զինուժն ամեն օր ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին։ «Մնացորդում ունենք այլընտրանքային ճանապարհ, որը Գորիսը Տաթևով կապում է Կապանին։ Այդ ճանապարհը խնդրահարույց է, նախագիծն արվել է սխալներով»,-ասաց նա՝ նշելով, թե արդեն խնդիրներ են առաջացել։

«Խոշոր խցանումներ կան, երբ դեռ ձյուն չի եկել, մառախուղ չկա, ճանապարհը սառցապատված չէ։ Ճակատենի ճանապարհն էլ կորցնելով՝ մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 հոգի, մնացին շատ բարդ կացության մեջ։ Եթե 10 կմ հատելով հասնում էին Կապան, հիմա ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով, 150 կմ շրջանց կատարելով՝ հասնեն Կապան»,-ասաց նա՝ նշելով, որ Կառավարությունը այդ անվտանգային հարցերը լուծելու փոխարեն բեմադրություններ է անում։

«Նախարարներ է նշանակում, նախարարներ է հանում։ Ինչու՞ հեռացվեց պաշտպանության նախարարը, որ պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացրել, թե՞ հակառակը։ Ինչո՞ւ հանրությունը պատճառները չգիտի, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ի հետ»,-հայտարարեց Հակոբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular