ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5204-ով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5204-ով: Մահացել է 83 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 791 115 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4785 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր հիվանդությունը հաղթահարել Է 727 184 քաղաքացի, մահացել է 11 հազար 140-ը: Մեկ օրում արվել է 52 հազար 834 թեստ, այդ թվում 37 227-ը՝ հակագենի և 15 հազար 607-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 9,85 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,85 տոկոս, վերջին յոթ օրում՝ 9,25 տոկոս:

Պատվաստումներ է ստացել 2 057 216 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 8 հազար 224 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 70 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6718, քովիդ-հյուրանոցներում՝ 1156 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular