ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգվել են Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վտանգվել են Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը: Այս մասին գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայներ:

Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ. այստեղ կրակոցների ձայներն այսօր լսելի են եղել ժամը մոտ 13-ից սկսած և դեռ ժամը 16:30-ի դրությամբ եղել են լսելի:
Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների արդյունքում նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում:

Օրինակ՝ Նորավանի դեպքում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից: Աղիտուի դեպքում մարդիկ զրկվել են շուրջ 800 հա հողատարածքից, որից մոտ 200 հա խոտհարք և մոտ 600 հա արոտավայր:

ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում»,- ասված է գրառման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular