ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը, հնարավոր է, հայտնեմ ձեզ, եկեք սպասենք․ ՀԱՊԿ մամուլի խոսնակը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ կառույցի դիրքորոշման մասին. Factor.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի կառույցը հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի վերաբերյալ, ինչպես են արձագանքում պաշտոնական Երևանի կոչին՝ հասցեական հստակորեն և հասցեական արձագանքել ադրբեջանական գործողություններին։

«Վաղը, հնարավոր է, հայտնեմ ձեզ։ Եկեք սպասենք»,- պատասխանել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Առաջին ալիքի» եթերում խոսելով հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին՝  նշել էր, որ  Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել։

«Բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի, այսինքն՝ միջազգային գործընկերներին դիմելու»,- ասել էր նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular