ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մի «անմահ» քաղաքական գործիչ կա. Այդ գործչի անունն է Վիգեն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

«ԱՆՄԱՀ» ԳՈՐԾԻՉԸ

Հայաստանում մի «անմահ» քաղաքական գործիչ կա։Սույն գործիչը ԽՍՀՄ տարիներին եղել է ակտիվ կոմերիտական, հետագայում ՀԿԿ անդամ։ Տիրապետելով քծնանքի բարձրագույն մեթոդներին,ներկայանալով որպես մարքսիզմ-լենինիզմի նվիրյալ, նա մեծ առաջընթաց է ունեցել կուսակցական շարքերում, դառնալով գործարանի կոմկուսի քարտուղար, ՀԿԿ կենտկոմի տեսուչ, շրջկոմի քարտուղար։ 1990թ․ զգալով քաղաքական փոփոխությունները, սույն գործիչը արագ կողմնորոշվեց և դարձավ ՀՀՇ համակիր։ Շարունակելով իր քծնանքի արվեստը, նա դարձավ պատգամավոր, նշանակվեց մարզպետ։ Որոշակի տարիներ, չնայած նրա անդուլ փորձերին, նրան բանի տեղ դնող չկար։ Վերջապես, նորից եկավ նրա ժամանակը։ Քծնելով նոր իշխանությանը, նա նորից դարձավ պատգամավոր։ Եվ այսօր, նախկին կոմունիստը, բարբաջում է Ռուսաստանի դեմ։ Ունենալով բազմամյա հոտառություն և քծնանքի փորձ, պարզ է, որ նա առանց համաձայնության և հրահանգի նման ելույթներ չէր ունենա։ Այս անսկզբունք, ողորմելու համար, Արցախ, Սյունիք, հայրենիք արժեքներ գոյություն չունեն, միայն անձնական բարեկեցություն, ուրիշ ոչինչ։ Այդ գործչի անունն է Վիգեն Խաչատրյան։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular