ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել արձագանքել Ադրբեջանի գործողություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
«Մենք Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել ենք իրավիճակի մասին, ես խորը մտահոգություն եմ հայտնել բաց քննարկումների ընթացքում», - ասել է Մարգարյանը

Նա միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել միջազգային իրավունքի այդ խախտումներին, որոնք առնչվում են ՄԱԿ - ի կանոնադրությանն ու 2020թ. նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարութան դրույթներին։


Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

 Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular