ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ փոխարտգործնախարարը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չորեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրումը:

«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրումը: Մտահոգություն է հայտնվել տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ: Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման հրամանայականը և բոլոր խնդիրների լուծումը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular