ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ժուռնալն ա, կինոն նոր է սկսվում, Ադրբեջանի հետ ՌԴ-ի դեմ համատեղ օպերացիա է իրականացվում (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էս դեռ ժուռնալն է, կինոն դեռ չեք տեսել, իսկ կինոն սկսվելու է Նոյեմբերյան-Իջևան հատվածում, երբ որ Հայաստանին կտրեն, մեզ համար սկզբունքորեն ամենակենսական՝ Վրաստանով ՌԴ ցամաքային ճանապարհից: Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի արևելյան մասի ամբողջ շարժը դեպի ՌԴ, այդ ճանապարհով է անցնում:

«Ադրբեջանը, երբ ասում է Զանգեզուր, դա միայն Սյունիքը չի, դա մինչև Արարատն է՝ ներառյալ Երասխը»,- ասել է ռազմական փորձագետը:  

Նրա խոսքով, ՀՀ-ն դառնալու է փոքրիկ անկլավ, թուրքական կապիտալի և թուրքերին սպասարկող տարածք, ռեստորան, սրճարան և սաունա, ինչպես այսօր Աջարիան է Վրաստանում: «Սա համատեղ օպերացիա է Ադրբեջանի հետ, որի նպատակը հանիրավի, կողմնակալ կեցվածքով վարկաբեկել ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, որից հետո ԱԺ-ում ելույթներ հնչեն, որ մենք ՀԱՊԿ-ի դուրս ենք գալիս»,-ասել է Նահապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular