ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը Ծինփինի հետ առցանց հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սկսվող նոր փոխգործակցության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ առցանց հանդիպմանը կհաջորդի երկու երկրի ներկայացուցիչների միջև փոխգործակցությունը մի շարք հարցերի շուրջ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Դա լավ հանդիպում էր, մենք շատ անելիք ունեն: Մենք 4 խումբ ենք ձևավորել, մենք մարդկանց կհավաքենք մի շարք հարցերի շուրջ համատեղ աշխատանք տանելու համար: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կկարողանամ ավելին ասել»,- Բայդենին մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել նախօրեին: Քննարկումները տևել են երկու փուլով՝ ավելի քան երեք ժամ: Կողմերն անդրադարձել են Թայվանի հարցին: ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ աջակցում է «մեկ Չինաստան» քաղաքականության սկզբունքին, սակայն նշել է նաև թերակղզու տարածքում անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular